ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Շադի Ղադիրյան

  • Ամսաթիվ 06 հկտ 2018

Հոկտեմբերի 6-ին, ժ. 18:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «ՇԱԴԻ ՂԱԴԻՐՅԱՆ. ՀԵՏԱՀԱՅԱՑ» ցուցադրությանը, որը կազմակերպվել է «Մուսկարի» ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

Շադի Ղադիրյանի յոթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Հայտնի լուսանկարչուհու աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ և այլն:

Ծրագրում` 
•18:00  «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության դիտում: («Արծիվ» սրահ)
• 18:30 Հանդիպում լուսանկարչուհի Շադի Ղադիրյանի, ինչպես նաև ցուցադրության համադրողներ՝ Անահիտա Ղաբայանի և Սիլվի Ազնավուրյանի հետ: (Հատուկ միջոցառումների սրահ)

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը