18 մյս 2019 - 30 դկտ 2019

ԳԱԿ համերգային ծրագրերը 2009-2018. ամփոփում

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Շարժասանդուղքների սրահում բացվեց «ԳԱԿ համերգային ծրագրերը 2009-2018. ամփոփում» ցուցադրությունը: Ցուցադրված լուսանկարները և տեսանյութերը ներկայացնում են ԳԱԿ-ի 10-ամյա գործունեության ընթացքում իրականացված համերգային ծրագրերը: 

Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշար
Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է բարձրաճաշակ դասական երաժշտություն ինչպես հայ, այնպես էլ հրավիրյալ երաժիշտների կատարմամբ:
Իր 10-ամյա գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպել է շուրջ 280 դասական երաժշտության համերգ, ավեի քան 20,000 ունկնդիրներով:
Մեր բեմում հանդես են եկել Տիգրան Մանսուրյանը, Սվետլանա Նավասարդյանը, Արամ Թալալյանը, Արմեն Բաբախանյանը, Հայկ Մելիքյանը, «Միրզոյան» քառյակը, «Խաչատրյան տրիո»-ն և շատ այլ հանրահայտ խմբեր և երաժիշտներ: 
Առաջնորդվելով ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է դասական երաժշտության բոլոր սիրահարներին Հատուկ միջոցառումների սրահ: 

Երաժշտության կասկադ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Երաժշտության կասկադ համերգների շարքը ներկայացնում է ջազ, փոփ, ռոք, ինչպես նաև ազգային երաժշտության լավագույն կատարումներ: 
Իր 10-ամյա գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպել է շուրջ 450 համերգ Երաժշտության կասկադ շարքից, ավեի քան 40,000 ունկնդիրներով:
Հայաստանի Պետական ջազ նվագախումբ, Կատուներ, Վահագն Հայրապետյան, Դորիանս, Կադանս, Շողակն, Տիգրան Համասյան, Վահան Արծրունի և շատ այլ հանրահայտ երաժիշտներ հանդես են եկել ժամանցի լավագույն վայր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:

  • Հանդիպում արվեստի հետ
    ԳԱԿ հանրային և համերգային ծրագրերը 2009-2018
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում