Ձեր միջոցառումը ԳԱԿ-ում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ հատուկ միջոցառումների կազմակերպման համար: 

Կասկադ համալիրի յուրօրինակ ճարտարապետական համայնապատկերը, արվեստին հատուկ մթնոլորտը և գեղեցիկ միջավայրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը դարձնում են միջոցառումների անցկացման անզուգական վայր:

 

Մեր սրահները
«Խանջյան» սրահ

270 ք.մ. մակերեսով ընդարձակ սրահում է գտնվում մեծանուն հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը, որը պատկերում է հայոց պատմության կարևորագույն էջերը: Այս սրահում կարող եք կազմակերպել մինչև 120 անձի համար նախատեսված կորպորատիվ հանդիպումներ, համաժողովներ և այլ միջոցառումներ: 

 

Վիրտուալ շրջայց