ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ Նաիրա Մուրադյան
- Ամսաթիվ 07 ապր 2011
Նաիրա Մուրադյանը ծնվել է 1961թ․ Երևանում՝ նկարիչների ընտանիքում։ Երևանի Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո 1980թ-ից աշխատել է «Հայֆիլմի» մուլտիպլիկացիոն արտադրամասում։ Նրա «Ճանապարհ» հեղինակային մուլտֆիլմը 2004թ-ին արժանացել է «Ոսկե Ծիրան» փառատոնի մրցանակին։ «3 պոետ» ֆիլմով մասնակցել է Համաշխարհային անիմացիոն փառատոնին Անսիում (Ֆրանսիա)։ Նրա «Հին աստվածներ» աշխատանքը ներկայացվել է «Կրոկ» միջազգային անիմացիոն փառատոնին, «Պստիկ զինվոր» ֆիլմը Բելառուսում տեղի ունեցած «Անիմավովկա» փառատոնում։
Ծրագրում․
Մաս I Ֆիլմերի դիտում և քննարկում
«Մի անգամ մի օր» (Ֆիլմի պրեմիերա)
«Փետրե թռիչք» շարքից 7 ֆիլմ․
«Լևոն Շանթ», «Պետրոս Դուրյան», «Սայաթ-Նովա», «Գրիգոր Նարեկացի», «Նահապետ Քուչակ», «Եղիշե Չարենց», «Պարույր Սևակ»
«Ճանապարհ»
«Հրեշտակը քաղաքում» շարքից 4 ֆիլմ
Մաս II Համերգային ծրագիր
ԿՈՄԻՏԱՍԸ․ ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ (հատվածներ)
Բանաստեղծություն՝ Կոմիտաս
Երաժշտություն՝ Վ․ Արծրունի