ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Գագիկ Հարությունյան
- Ամսաթիվ 09 հլս 2021
Հուլիսի 9-ին, ժ. 18:30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում կկայանա «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի հերթական միջոցառումը՝ հիմնված Կենտրոնում վերջերս բացված «Գագիկ Հարությունյան. Մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության վրա։
Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից.
-18:30 այցելություն «Արծիվ» սրահ և ծանոթություն ցուցադրության հետ
-19:00 «Հուշերի տուն» ֆիլմի ցուցադրություն և դասախոսություն արվեստագետի կողմից Հատուկ միջոցառումների սրահում
Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը