02 հլս 2021 - 26 սպտ 2021

Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը

2021 թվականի հուլիսի 2-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «Մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրությունը՝ ներկայացնելով ամերիկահայ արվեստագետ Գագիկ Հարությունյանի ստեղծագործությունից ընտրանի:

Գագիկ Հարությունյանը բազմապրոֆիլ (մուլտիդիսցիպլինար) արվեստագետ է, որ աշխատում է տարբեր տեխնիկաներով (մեդիաներ) ու իրեն դրսևորում է արվեստի բազմաթիվ ձևերում: Ինչպես ինքն է նշում, իր աշխատանքները «ինքնության, տեղահանության և հիշողության մասին են»: Այդուհանդերձ, հենց հիշողությունն է, որ կենտրոնական դեր է խաղում նրա ստեղծագործության մեջ, քանզի այդ ֆենոմենի շուրջ են հյուսված նրա գրեթե բոլոր աշխատանքները:

«Մոռացումի անսպասելի գեղեցկությունը» Գագիկ Հարությունյանի առաջին անհատական ցուցադրությունն է հայրենիքում, որի շրջանակում կներկայացվի ընտրանի արվեստագետի երեք շարքերից՝ «Հիշողության լաբիրինթոսներ», «Ժառանգություն» և «Ընտանեկան դիմանկար»:

Որպես արվեստագետ՝ Գագիկ Հարությունյանը հիշողությունը համարելով ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը, պնդում է, որ այն հաստատուն չէ, անցողիկ է, փխրուն և փոփոխվող. «Սա հանգեցնում է մի խնդրի, որը ես ուսումնասիրում եմ իմ աշխատանքում: Եթե հիշողությունը փխրուն է և փոփոխվող, ինչպե՞ս է դա ազդում ինքնության վրա, որը տեղահանված է իր բնական միջավայրից»: Ինքնության, տեղահանման և հիշողության մասին իր աշխատանքում Գագիկ Հարությունյանը «զուգորդում է» երկու տարատեսակ որակական սուբյեկտներ՝ օբյեկտի/նյութի կոպիտ, հստակ, ֆիզիկական հատկանիշն ու մշտապես անհասանելի պատկերը/պատրանքը, որը մենք երազում, տեսնում կամ պատկերացնում ենք:

«Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրությունը գործելու է 2021 թվականի հուլիսի 2-ից սեպտեմբերի 26-ը: Մուտքն ազատ է:

Գագիկ Հարությունյանը ծնվել է Երևանում: 1968 թվականին նա թողել է ֆիզիկոսի կրթությունը` իրեն ամբողջությամբ արվեստին նվիրելու նպատակով: 1970-1980ական թվականներին արվեստագետն ապրել է Լիտվայում և Լեհաստանում, իսկ 1980-ին տեղափոխվել է Կանադա, ապա` վերջնական հաստատվել ԱՄՆ-ում 1990-ական թվականներին: Նա Տորոնտոյի և Թոուսընի համալսարաններում ստացել է գեղանկարչի և քանդակագործի որակավորում: Բազմաթիվ անհատական և խմբային ցուցադրություններ է ունեցել Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Շուրջ 20 տարի նա հանդիսանում է ԴըՓոլ համալսարանի (Չիկագո) արվեստի, մեդիայի և դիզայնի բաժնի պրոֆեսոր: Նրա աշխատանքները գտվում են ԱՄՆ-ի և Լեհաստանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես նաև մասնավոր հավաքծուներում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում և այլուր:

  • Կրթական ծրագիր
    Հուշերի տուն
    Իմանալ ավելին
  • Ցուցադրության պատկերագիրք
    Գագիկ Հարությունյան. Մոռացումի անսպասելի գեղեցկությունը
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
  • Հանդիպում արվեստի հետ
    Գագիկ Հարությունյան
    Իմանալ ավելին
  • Պատկերագրքի շնորհանդեսը
    «Գագիկ Հարությունյան․ մոռացումի անսպասելի գեղեցկությունը»
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում