01 դկտ 2023 - 25 օգս 2024

Սահակ Պողոսյան․ «Խուլի Տունը»

Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրությունը կոթողային մի նախագիծ է՝ ներկայացված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում։ Արվեստի պատմությանը անծանոթ այցելուի համար այս աշխատանքները կարող են ոչ միայն անհասկանալի լինել, այլև շփոթեցնող ու շոկային։ Միևնույն ժամանակ, հայ արվեստագետի ստեղծած «Խուլի Տունը» բազմաթիվ հարցեր կարող է առաջացնել նաև մասնագետների շրջանում։

Այս «բազմահարկ» նախագծի հիմքերը գտնելու համար պետք է շուրջ երկու հարյուրամյակ հետ գնալ՝ Ֆրացիսկո Գոյայի ժամանակներ, Պաբլո Պիկասոյի հետ բարձրանալ 20-րդ դարի «աստիճաններով» և հայտնվել 21-րդ դարում՝ Սահակ Պողոսյանի «Խուլի Տանը»։

Ի՞նչ է այս «Խուլի Տունը»․ վիզուալ մեջբերու՞մ, հղու՞մ, ալյուզիա՞, հարգանքի տու՞րք, գուցե որոշ մարդկանց համար անգամ գրագողությու՞ն։ Չէ՞ որ բոլոր այս կտավները «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում Պիկասոյի և Գոյայի աշխատանքներից պարզապես ոգեշնչված չեն, այլ տեղ-տեղ թվացյալ կրկնություններ են կարծես։ Սահակ Պողոսյանի ստեղծած կտավները պոստմոդեռնիստական, անգամ մետամոդեռնիստական բնույթ ունեն, երբ աշխատանքներն առաջացնում են իրական կապ անցյալի հետ, դրա արդիականությունը ներկայում հասկանալու կամ նոր իմաստներ և նարատիվներ առաջարկելու համար:

Անկյունքարային է այստեղ արվեստագետի խոնարհումը առաջին հերթին Ֆրացիսկո Գոյայի առջև՝ որպես իր համար առաջին ազատագրված, անկախ ստեղծագործողի։ Սահակ Պողոսյանը կարծես առանձին-առանձին անդրադառնալով և՛ Գոյային և՛ Պիկասոյին, ամեն դեպքում մշտապես Գոյային է հղում կատարում՝ նույն Պիկասոյի միջոցով։

Արվեստագետը իսպանացի նկարիչների աշխատանքներում կարմիր գծով անցնող ողբերգության, թախիծի, հեգնանքի և հակաուտոպիայի մեջ երևան է հանում հայկական պատմամշակութային իրականության հետ կապը, և արտացոլում է դա ամենաանսպասելի ձևով։ Սահակ Պողոսյանի համար «Խուլի Տունը» մեր իրականությունն է, որտեղ «Խուլը» մարդկությունն է, իսկ «Տունը» մեր մոլորակը։ Այս ցուցադրությունը լսելու, այլ ոչ թե զուտ ականջ դնելու մասին է։

  • Կրթական ծրագիր
    Փնտրելով Խուլի Տունը
    Իմանալ ավելին
  • Ցուցադրության պատկերագիրք
    «Խուլի Տունը»
    Իմանալ ավելին
  • Հանդիպում արվեստի հետ
    Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես
    Իմանալ ավելին
  • Տեսադարան
    Տեսանյութ և լուսանկարներ ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում