Միացյալ թագավորություն

Դեյվիդ Բրոյեր-Վեյլ

Բրիտանացի քանդակագործ Դեյվիդ Բրոյեր-Վեյլը հայտնի է իր մոնումենտալ նկարչությամբ և բրոնզաձույլ քանդակներով:

Բրիտանացի քանդակագործ Դեյվիդ Բրոյեր-Վեյլը հայտնի է իր մոնումենտալ նկարչությամբ և բրոնզաձույլ քանդակներով:

1965 թվականին Լոնդոնում ծնված Դևիդ Բրուեր-Վեյլը աշխատում է մոնումենտալ մասշտաբներով` ստեղծելով նկարներ և բրոնզե քանդակներ, որոնք ուսումնասիրում են մարդկային վիճակը և վերաիմաստավորում են մարմինների և շրջակա միջավայրի միջև հարաբերությունները։

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի արտաքին հարթակներից առաջինում ցուցադրված «Այցելուն» (2011) հատուկ պատվիրված է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի կողմից հենց Կասկադ համալիրի համար: Այն նկարչի բրոնզե գլուխների շարքից առաջինն է։ Գլուխը, կարծես, մասամբ ընկղմված է ջրի ավազանում, ինչը հուշում է այն մասին, ինչ նկարիչը նկարագրում է որպես «մարդկության կղզի»: Դիտողին առաջարկվում է պատկերացնել նրա ողջ մարմնի մնացած մասը։ Նկարչի մատնահետքերը քանդակի մակերեսին մեծացվել են՝ ընդգծելով արվեստագետի ֆիզիկական կապը ստեղծագործության հետ, որը ենթադարաբար հեղինակի ինքնադիմաքանդակն է։

ԱՅԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ
Կոլումբիա
Ֆերնանդո Բոտերո Ֆերնանդո Բոտերո
ԱՄՆ
Փիթր Վոյտուկ Փիթր Վոյտուկ
Հարավային Կորեա
Ջի Յոնգ Հո Ջի Յոնգ Հո