ԱՄՆ

Փիթր Վոյտուկ

Փիթր Վոյտուկը ստեղծում է տարբեր չափսերի կենդանակերպ քանդակներ։

Փիթր Վոյտուկը ստեղծում է տարբեր չափսերի կենդանակերպ քանդակներ։

Փիթր Վոյտուկը ծնվել է 1958 թվականին Սենթ Փոլում (Մինեսոտա, ԱՄՆ)։ Քոլեջում արվեստ ուսումնասիրելուց հետո նա, ուսումնասիրելով կաղապարաձուլման, կավով մոդելավորման և բրոնզաձուլման տեխնիկաները, իր կարիերայի ավելի ուշ փուլում սկսել է մեծածավալ քանդակների ստեղծել։

 

Վոյտուկը աշխատել է Թայլանդի և Չինաստանի ձուլարանների հետ, որտեղ հսկայական Բուդդայի արձանների ստեղծման ավանդույթները նրանց բացառիկ փորձառություն են տվել։

 

«Կիվի»-ն  (2011) երկար կտուց ունեցող ավստրալական թռչնի ողորկ, կլորավուն քանդակ է՝ վառ կապույտ գույնով։ Նրա ոտքերը շրջված են դեպի վեր, և թռչունը կարծես զվարճալի ցատկում է՝ կտուցում պահելով արծաթե գունդ։

 

Արձանը հասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն Նյու Յորքից, որտեղ այն ցուցադրվել էր Բրոդվեյում՝ ողջ փողոցի երկայնքով ներկայացված Վոյտուկի կենդանակերպ քանդակների հետ միասին։

ԱՅԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ
Կոլումբիա
Ֆերնանդո Բոտերո Ֆերնանդո Բոտերո
Հարավային Կորեա
Ջի Յոնգ Հո Ջի Յոնգ Հո
Իսպանիա
Ժաումե Պլենզա Ժաումե Պլենզա