01 օգս 2012

Նոր քանդակների տեղադրություն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Ամռան ընթացքում մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը կվայելեն նոր քանդակների տեղադրություններ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ներառյալ Գաֆէսճեան քանդակների պարտեզը, Կասկադ համալիրը և 50-ամյակի հուշարձանի հարևանությամբ կանաչ տարածքը: Այս սքանչելի քանդակները համալրում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն և  Հայաստան են ժամանում ցամաքով, ծովով եւ օդով, աշխարհի տարբեր կետերից՝ Լոնդոն, Փարիզ, Ամստերդամ, Նյու Յորք, Մայամի և Հոնկոնգ: Ընդգրկված են Ֆերնանդո Բոտերոյի, Բարրի Ֆլանագանի, Ջիմ Անսուորթի, Պիտեր Հիլ Ջոնսի և շատ այլ աշխարհահռչակ արվեստագետների աշխատանքներ:
Արվեստանմուշներից շատերն արդեն իսկ արժանացել են բնակիչների և զբոսաշրջիկների համակրանքին: Ջիմ Անսուորթի «Կրկես» մոնումենտալ քանդակը, որը տեղադրվել է 50-ամյակի հուշարձանի հարևանությամբ, ներկայացնում է կրկեսում գտնվող երեք փղերի: Կրկեսի գաղափարը միշտ ոգեշնչել է արվեստագետին, իսկ վերջին աշխատանքներում նա հաճախակի կերտել է փղերի: Նույն հարթակում է գտնվում նաև Պիտեր Հիլ Ջոնսի հմայիչ և գեղեցիկ աշխատանքը՝ «Փոքրիկ տնակը»: Իրական շինանյութերից պատրաստված տնակը, որը ճարտարապետական մտքի փոքրիկ մոդել է, շրջապատված է կանաչ տարածքով, որն էլ ինքնին դարձել է արվեստանմուշի մի մասը: Էկզոտիկ թռչնաքանդակների խումբը շուտով նոր գեղեցկություն կհաղորդի տեղանքի կանաչ հատվածին: 
 Կոլումբիացի մեծանուն արվեստագետ Ֆերնանդո Բոտերոյի ամենակարևոր աշխատանքներից մեկը՝ «Ծխող կինը», կտեղադրվի Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Բրիտանացի արվեստագետ Բարրի Ֆլանագանի երկու հիանալի աշխատանք՝ «Գենդրդ 1 / Գենդրդ 2»-ը կհամալրեն պարտեզում առկա Ֆլանագանի մյուս քանդակների հավաքածուն: Երկու փղերի վրա կանգնած են արվեստագետի կողմից սիրված նապաստակները: 
Ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի  կապույտ «Կիվին», երկար ժամանակ գտնվելով Նյու Յորք քաղաքում, Բրոդվեյի Վերդի հրապարակում և հիացնելով Նյու Յորքի բնակիչներին, կհանգրվանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում, Բոտերոյի հանրահայտ «Կատվի» հարևանությամբ: Այն վստահաբար մեծ ուրախություն կպարգևի երեխաներին և բոլոր այցելուներին: 
Չինացի արվեստագետ Ժաոհուի Լիուի տպավորիչ սպիտակ մարմարյա «Բևեռային արջը» արդեն միացել է կորեացի արվեստագետ Ջի Յոնգ Հոյի «Առյուծ 2-ին»: Այն հիշեցնում է այցելուներին, որ արվեստը, բացի գեղագիտական արժեք լինելուց, կարող է նաև անդրադառնալ բնության և շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին: 
Կասկադի ներսում, Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում, նույնպես տեղադրվում են նոր աշխատանքներ: Դրանցից են Կալիֆոռնիացի արվեստագետ Լեդդի Ջոն Դիլի և Արիզոնայից՝ Օտտո Ռիգանի քանդակները: Արտասովոր դիզայնով ստեղծված աթոռների և բազմոցների հավաքածուն նորովի կգրավի այցելուներին իրենց յուրահատուկ նորարարությամբ և հետաքրքրաշարժությամբ, մինչ նրանք կտեղափոխվեն այս բացառիկ ցուցասրահի շարժասանդուղքներով: 
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սրտանց հրավիրում է զբոսաշրջիկներին և բնակիչներին վայելելու ամառը Երևանում և բացահայտելու բոլոր նոր արվեստանմուշները: 
Հավատարիմ իր առաքելությանը՝ պահպանել Գաֆէսճեան ժառանգությունը Հայաստանի համար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ներկայացնել Հայաստանում:

  • Տեսադարան
    Քանդակների տեղադրման լուսանկարները և տեսանյութերը
    Իմանալ ավելին
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԱԿ շարունակական անդամներին նվիրված երեկո ԳԱԿ շարունակական անդամներին նվիրված երեկո
18 մյս 2026
ԳԱԿ շարունակական անդամներին նվիրված երեկո
Թանգարանների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու թանգարանների դերը և շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր մեր կողքին են։ Այս տարի Թանգարանների միջազգային օրը նշանավորվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) շարունակական անդամների համար նախատեսված հատուկ միջոցառմամբ, որը տեղի ունեցավ վերջերս վերաբացված «Խանջյան» սրահում։
Կարդալ ավելին
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2026 Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2026
16 մյս 2026
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2026
2026 թվականին «Թանգարանային գիշեր» միջոցառումը նշվեց մայիսի 16-ին։ Թանգարանների միջազգային օրվա թեման էր՝ «Թանգարանները միավորում են բաժանված աշխարհ»։
Կարդալ ավելին
Հայտարարություն Հայտարարություն
18 ապր 2026
Հայտարարություն
Հաշվի առնելով Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ իրականացվող քաղաքական գործընթացները, այդ թվում՝ սպասվող նախընտրական քարոզչությունը, հավաքները (երթերը),  Թանգարանը դիմում է բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով:
Կարդալ ավելին
Գիրք նվիրելու օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Գիրք նվիրելու օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
20 փտր 2026
Գիրք նվիրելու օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Գիրք նվիրելու օրը գեղեցիկ ավանդույթ է դարձել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում դեռևս 2019 թվականից։
Կարդալ ավելին
Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն
14 փտր 2026
Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Փետրվարի 14-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հյուրընկալեցինք աշխարհի կարևորագույն արվեստային հաստատություններից մեկի՝ Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնին, կենտրոնի գրասենյակի ղեկավար Ան Լեհուին և կենտրոնի զարգացման բաժնի ներկայացուցիչ Սիրիել Լուրդին։
Կարդալ ավելին
Ջերարդ Գաֆէսճեան 100 - Նամականիշի մարում Ջերարդ Գաֆէսճեան 100 - Նամականիշի մարում
30 հնս 2025
Ջերարդ Գաֆէսճեան 100 - Նամականիշի մարում
Հունիսի 30-ին «Հայփոստ» ընկերության կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Կարդալ ավելին
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2025 Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2025
17 մյս 2025
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2025
2025 թվականին «Թանգարանային գիշեր» միջոցառումը նշվեց մայիսի 17-ին։  Թանգարանների միջազգային օրվա թեման էր՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։
Կարդալ ավելին
«Պարի տոնը ազգային ոգով» «Պարի տոնը ազգային ոգով»
27 ապր 2025
«Պարի տոնը ազգային ոգով»
«Պարի տոնը ազգային ոգով» մշակութային միջոցառումը նվիրված էր Պարի միջազգային օրվան և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր, մեծ բարերար և գործարար Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին։
Կարդալ ավելին
«Ջերարդ Լ․ Գաֆէսճեան-100» հուշադրամի շնորհանդես «Ջերարդ Լ․ Գաֆէսճեան-100» հուշադրամի շնորհանդես
25 ապր 2025
«Ջերարդ Լ․ Գաֆէսճեան-100» հուշադրամի շնորհանդես
Ապրիլի 25-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Խանջյան սրահում տեղի ունեցավ Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի շնորհանդեսը։
Կարդալ ավելին
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 15 տարեկան է։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 15 տարեկան է։
07 նմբ 2024
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 15 տարեկան է։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2024թ.-ի նոյեմբերին լրանում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) գործունեության 15 ամյակը։
Կարդալ ավելին
Քեթլին Գաֆէսճեան Բարադարանն և իր ամուսնու՝ Ջեֆ Բարադարանի այցը Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավար Քեթլին Գաֆէսճեան Բարադարանն և իր ամուսնու՝ Ջեֆ Բարադարանի այցը Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավար
12 սպտ 2024
Քեթլին Գաֆէսճեան Բարադարանն և իր ամուսնու՝ Ջեֆ Բարադարանի այցը Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավար
Սեպտեմբերի 12-ին «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամի նախագահ և «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանն իր ամուսին Ջեֆ Բարադարանի հետ միասին այցելեցին Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում Հայաստանի ազգային տաղավար։ Նրանք ծանոթացան փարիզաբնակ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծին։
Կարդալ ավելին
E-flux ամսագիրը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի մասին E-flux ամսագիրը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի մասին
09 ապր 2024
E-flux ամսագիրը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի մասին
Հեղինակավոր E-flux ամսագիրը տեղադրել է Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի (La Biennale di Venezia) Հայաստանի ազգային տաղավարի մասին հայտարարությունը։
Կարդալ ավելին
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի նախագիծը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի նախագիծը
13 մրտ 2024
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարի նախագիծը
Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում (60th International Art Exhibition – La Biennale di Venezia), որ անցնելու է 2024 թվականի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի (ծնվ․ 1964 թ․) բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծը՝ «Արձագանք»։
Կարդալ ավելին
«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» գիրքն այժմ հասանելի է ԱՆԳԼԵՐԵՆ լեզվով «ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» գիրքն այժմ հասանելի է ԱՆԳԼԵՐԵՆ լեզվով
01 նմբ 2023
«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» գիրքն այժմ հասանելի է ԱՆԳԼԵՐԵՆ լեզվով
Շատ ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հրաշալի և գունագեղ գիրքն այժմ հասանելի է ԱՆԳԼԵՐԵՆ լեզվով՝ LET’S GO TO THE MUSEUM! վերնագրով։
Կարդալ ավելին