08 դկտ 2011
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է նոր կինետիկ քանդակ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Կոլեկցիոների ներաշխարհում» ցուցադրությունը համալրվել է նոր կինետիկ քանդակով: Էլեկտրական շարժական գովազդային տիկնիկը արտադրվել է ամերիկյան Մեքենիքլ Մեն Ինք. կազմակերպության կողմից: Մարդկության հետաքրքրությունը էլեկտրական սարքավորումների նկատմամբ գալիս է դեռ Հին Հունաստանից, սակայն իրական ոսկե դար մեխանիկան ապրեց 19-րդ դարի վերջում - 20-րդ դարի սկզբում: Մոտավորապես այդ նույն ժամանակ ի հայտ եկան մաժորետ պարուհիները: Վերջիններս դրոշներով, լուսարձակ փայտիկներով և կրակե մահակներով ուղեկցում էին շքերթները: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված Էլեկտրական շարժական տիկնիկը սկզբնապես օգտագործվել է գովազդային նպատակներով: Այն հանդես է գալիս որպես 20-րդ դարի կեսերի ամերիկյան գովազդային արվեստի խորհրդանիշ:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ