06 մրտ 2015
«Մետրոպոլիտեն» թանգարանի պատվիրակությունը այցելեց ԳԱԿ
Սույն թվականի մարտի 3-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոն էին այցելել «Մետրոպոլիտեն» թանգարանի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ, համադրող Գրիֆիտ Մանը և Միջնադարյան արվեստի և վան¬քերի վարչության բյուզանդական արվեստի համադրող Հելեն Էվանսը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կենտրոնում: Նշանավոր ամերիկյան թանգարանի աշխատակիցները հիացած էին Գաֆէսճեան արվեստի կենտրոնով և յուրահատուկ հավաքածուով: Շրջայցի վերջում նրանք իրենց տպավորություններով կիսվեցին Կենտրոնի հուշամատյանում:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ