26 նմբ 2021
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ն.Գ. Անն Լույոյի այցը ԳԱԿ
Նոյեմբերի 26-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ուրախությամբ ընդունեցինք ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ն.Գ. Անն Լույոյին։
ԳԱԿ գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի ուղեկցությամբ տիկին Լույոն շրջայց կատարեց Կենտրոնի սրահներով, ծանոթացավ ներկայացված արվեստանմուշներին և ցուցադրություններին։
Կենտրոնի մեկնաբանությունների գրքում թողնված գրառման մեջ տիկին Լույոն գնահատեց ԳԱԿ-ի աշխատանքը՝ ուղղված հայ ժամանակակից արվեստի զարգացմանը և շնորհակալություն հայտնեց Կենտրոնին հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանն աջակցելու համար:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ