11 դկտ 2014
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ դիտելու Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսը:
Ցուցադհանդեսը կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան և երևանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ և տարածանկարներ: Ցուցադրությունն ընդգրկում է երեսուն աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանից և մասնավոր հավաքածուներից:
Ցուցադրությունը բացվել է սեպտեմբերի 26-ին և կտևի մինչ դեկտեմբերի 14-ը:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ