Հանրային անդամակցության նոր առավելություններ ԳԱԿ-ում
Հարգելի անդամներ, ընկերներ և հետևորդներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԳԱԿ-ն առաջարկում է հանրային անդամակցության փաթեթների նոր առավելություններ։
Անդամակցելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնին՝ ի թիվս մի շարք այլ առավելությունների, մեր անդամները ստանում են անդամակցության ընթացքում հրատարակված ԳԱԿ-ի բոլոր պատկերագրքերը և ցանկության դեպքում նաև նախորդ տարիներին հրատարակված պակերագրքերից՝ ըստ անդամակցության կարգի․
ԱՆՀԱՏԱԿԱՆ՝ 1 պատկերագիրք
ԸՆՏԱՆԵԿԱՆ՝ 2 պատկերագիրք
ԸՆԿԵՐԱԿԱՆ՝ 5 պատկերագիրք
ԳՈՐԾԸՆԿԵՐ՝ 10 պատկերագիրք
ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ բոլոր պատկերագրքերը
Ընտանեկան և ավելի բարձր կարգի անդամակցություն ձեռք բերելու դեպքում անդամները կարող են ընտրել նաև ԳԱԿ-ի վաճառքի ներկայացված գրքերից որևէ մեկը՝ «Տարագիրներ և երազողներ» կամ «Գնում ենք թանգարան»:
Հասանելի պատկերագրքերի ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով: