09 դկտ 2009
Հայաստանի և Լատվիայի առաջին տիկնայք այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն:
2009 թ. դեկտեմբերի 9-ին Լատվիայի առաջին տիկին Լիլիտա Զաթլեռը և Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը շրջեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցասրահներով: Առաջին տիկիններին ուղեկցում էին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի տիկին Նատալյա Նալբանդյանը և Լատվիայում Հայաստանի դեսպանի տիկին Ալբինա Գալոյանը: Շրջայցն ավարտվեց ԳԱԿ-ի Թանգարանի խանութում:
Հաջորդ օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելեցին Լատվիայի բիզնես-պատվիրակության ներկայացուցիչները, ովքեր իրենց հիացմունքը հայտնեցին` գրառում կատարելով ԳԱԿ-ի «Տպավորությունների գրքում»:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ