29 հկտ 2019
ԳԱԿ-ը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին կայացած Եվրոպական ժառանգության օրերին Կենտրոնի իրականացրած ծրագրերի համար:
Նախարարությունը ԳԱԿ-ին հատուկ շնորհակալություն է հայտնել իրականացրած ծրագրերի և Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպայի խորհրդի կողմից թողարկված տեսանյութում լիարժեք տեսանելիության համար, որը ցուցադրվել է Ստրասբուրգում: Այս տարվա տեսանյութում ներառված են նաև Կենտրոնի ծրագրերի պաստառները:
Որպես հիշեցում նշենք, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նշվում է նախորդ տարի ստեղծված և այս տարի Եվրոպական ժառանգության օրերին շրջանառված տեսանյութում:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ