ԳԱԿ-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հայտարարում է մրցույթ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով քաջ առողջություն և խաղաղություն:
Կենտրոնն այս օրվա առթիվ հայտարարում է մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է այցելել «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակ, պատասխանել բոլոր հարցերին, կատարել բոլոր առաջադրանքները և մեզ բերել լրացված ուղեցույցը: Եթե թերթիկը տպելու հետ առաջանան խնդիրներ, ապա կարող եք ուղարկել այն մեր էլեկտրոնային հասցեին՝ educationcca@gmail.com (հանկարծ չմոռանաք նշեք ձեր անունը) և վերցնել ձեր օրինակը ԳԱԿ այցելուների կենտրոնից:
Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութի օգնությամբ:
Լավագույն 3 աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ:
Թանգարանի աշխատանքային օրերն են ուրբաթ, շաբաթ, կիրակի, ժամը՝ 10:00-20:00:
Հարցերի դեպքում զանգահարել (+37410) 54 19 32/34 հեռախոսահամարով: