Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018 (ICAE2018)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է «Ժամանակակից արվեստի ձայնային գծերը» ցուցադրությունը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության հարյուրամյակի առթիվ կազմակերպված «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» (ICAE2018) նախագծի շրջանակներում:
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 25-ը մայրաքաղաքի յոթ կարևոր վայրերում՝ այդ թվում նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ցուցադրվում են ավելի քան յոթանասուն օտարերկրյա նկարիչների ստեղծագործություններ՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի տարբեր մեդիաներ՝ գեղանկար, քանդակ, լուսանկարչություն, վիդեո արտ, ինչպես նաև աշխարհահռչակ պատկերասրահներից և հավաքածուներից փոխառված հանրահայտ գործեր:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացված են հետևյալ արվեստագետները՝ Աբուդիա, Շանթ Ավետիսյան, Սանֆորդ Բիգերս, Վիկտոր Էհիխամենոր, Արարատ Սարգսյան, Սիսլեյ Չաֆա:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Shaula International ՍՊԸ-ն: Միջոցառումը հովանավորում են Կանադայի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Իտալիայի մշակութային ժառանգության և միջոցառումների նախարարությունը: