10 սպտ 2011 - 15 ապր 2012

Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ

Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ

Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ

Սեպտեմբերի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվեց «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված 44 ստեղծագործությունները պատկանում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին: 

20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ Վիկտոր Վազարելին ծնվել է 1906թ. Հունգարիայի Պեչ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստացել է նախ Պոդոլինի-Վոլկման, ապա «Մյուհելի» ակադեմիայում: 1930թ. Վազարելին տեղափոխվում է Փարիզ: Ուսումնասիրելով օպտիկական ազդեցության, գույն-ձև փոխհարաբերության հիմնախնդիրները` Վազարելին զարգացնում է երկրաչափական աբստրակցիայի իր ոճը` հիմք դնելով արվեստի նոր ուղղության: 1965թ. Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում օպտիկական արվեստին նվիրված Responsive Eye («Զգայուն աչք») ցուցադրությունից հետո Վազարելին հռչակվում է օպ-արտի նախահայր:

Սահմանելով ձև-գույն միասնության սկզբունքը` Վազարելին ստեղծում է գեղարվեստի այբուբենը, որի բաղկացուցիչ «հիմնատարրերը» գույնի և ձևի վերադասավորումների ու փոխակերպումների արդյունքում առաջացնում են հորինվածքների անսահմանափակ համակցություններ: Մշակելով գեղարվեստի այբուբենը`  որպես գեղարվեստի համամարդկային լեզու` Վիկտոր Վազարելին ձգտում էր արվեստը հասանելի դարձնել յուրաքանչյուրին` նպաստելով արվեստի և հասարակության ներդաշնակ զարգացմանը:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում