19 հնս 2015 - 20 սպտ 2015

Տիգրան Ձիթողցյան. հայելիներ

Հունիսի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունը՝ ներկայացնելով նյույորքաբնակ արվեստագետի առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում 90-ականների վերջում հայրենիքից մեկնելուց հետո:

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում, 1976 թվականին: 1986 թվականին, ընդամենը տասը տարեկան հասակում, Տիգրանի 100-ից ավելի նկարներ ներկայացվեցին նրա անհատական ցուցահանդեսում Երևանում, ապա նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում և Իսպանիայում: Ժամանակին արժանանալով հրաշամանուկի համբավի՝ երիտասարդ արվեստագետը բեղմնավոր ստեղծագործական ուղի է անցել, որը սկիզբ է առել Հայաստանում, շարունակվել Եվրոպայում և իր հանգրվանը գտել Նյու Յորքում: Ամուր կապված լինելով իր հայկական արմատներին և մշակույթին՝ Տիգրանի ստեղծագործությունն անկասկած զարգանում է ժամանակակից արվեստի համաշխարհային միտումների համատեքստում` ձեռք բերելով լայն միջազգային ճանաչում:

«Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունը ներկայացնում է վեց գեղանկար արվեստագետի վերջին ստեղծագործական շրջանից՝ ներկայացնելով չորս մեծադիր կտավ նրա «Հայելիներ» շարքից: Ցուցադրվող կտավների թվում են «Ամբոխը II»-ը և «Հայկական հայելի II»-ը, որոնք արտացոլում են հայրենի երկրի վերաբերյալ Տիգրանի ընկալումը՝ պատկերելով Հայաստանի հավաքական դիմանկարն իր անցումային ներկայում և պատմական անցյալում: 

Ցուցադրության շրջանակներում լույս է ընծայվել պատկերագիրք, որն ընդգրկում է արվեստի քննադատ, Նյու Յորքի Սթոնի Բրուք համալսարանի արվեստի պատմության և փիլիսոփայության պատվավոր պրոֆեսոր Դոնալդ Քասփիթի հոդվածը՝ նվիրված Տիգրան Ձիթողցյանի արվեստին:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում