02 փտր 2012 - 19 փտր 2012

Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում

Fashion Road: Dialogue Across Borders

Fashion Road: Dialogue Across Borders

Փետրվարի 2-­ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում բացվեց «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի ցուցահանդեսը: Ծրագիրը համախբել էր հինգ հայ և հինգ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների (Միացյալ Թագավորություն, Չեխիա, Դանիա, Գերմանիա, Ռումինիա): Նրանք տասնօրյա շրջագայության ընթացքում ծանոթացել են Հայաստանի մշակույթին, պատմությանը և ավանդույթներին, որից հետո արդեն հայ մասնակիցներն այցելել են գործընկերների երկրներ և ոգեշնչված միմյանց երկրների մշակույթով` համատեղ պատրաստել հավաքածուն: 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, համագործակցելով Բրիտանական խորհրդի հետ, փետրվարի 2-ից մինչև 19-ը ցուցադրեց հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համագործակցության արդյունքում ծնված աշխատանքները` այդպիսով հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է ժամանակակից արվեստի առաջատար միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 
Ցուցադրության հիմնական թեման` ազգային ինքնությունն է, սակայն հավաքածուների ստեղծմանը զուգահեռ մասնակիցներն անդրադարձել են նաև իրենց այցելած երկրների մշակութային ժառանգությանը և ավանդույթներին: 

Հավաքածուն կներկայացվի  նաև Հայաստանի երեք մարզերում` Շիրակ, Լոռի և Սյունիք, այնուհետև` մասնակից եվրոպական հինգ երկրներում:
 

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում