18 մյս 2019 - 01 դկտ 2019

ԳԱԿ կրթական ծրագրերը. 2009 – 2018. ամփոփում

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում բացվեց «ԳԱԿ կրթական ծրագրերը 2009-2018. ամփոփում» ցուցադրությունը: Ցուցադրված ամփոփիչ նյութերը, կրթական ծրագրերի մասնակիցների կողմից պատրաստված նմուշները ներկայացնում են ԳԱԿ-ի 10-ամյա գործունեության ընթացքում իրականացված կրթական ծրագրերը: 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) իր կազմավորման տարիներից ի վեր կարևորել է թանգարանի կրթադաստիարակչական գործառույթը: Կրթությունը մշտապես եղել է Կենտրոնի առաքելության անկյունաքարերից  մեկը` այն դարձնելով թանգարանային կրթության կարևոր օջախ: ԳԱԿ-ի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների շրջանակներում մշակվել և իրականացվել են տարբեր ձևաչափերի կրթական ծրագրեր, որոնց մասնակցել են տեղական գրեթե բոլոր դպրոցները, ինչպես նաև հանրապետության մի շարք մարզային դպրոցներ: 

2017 թվականից ԳԱԿ-ում իր ակտիվ գործունեությունն է ծավալում Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը, որի նախաձեռնած ցուցադրությունների և նախագծերի շնորհիվ Կենտրոնը դարձել է սիրելի վայր բոլոր դեռահասների համար: 

Իր տասնամյա գործունեության ընթացքում ԳԱԿ-ը իրականացրել է մոտ 50 կրթական ծրագիր և նախաձեռնություն 1,100 հանդիպումներով՝ տարբեր տարիքային խմբերի, դպրոցների և ընտանիքների, ինչպես նաև արվեստասեր հանրության համար, որոնք ունեցել են ավելի քան 42,000 մասնակիցներ:

Ցուցադրությանը ներկայացված են ԳԱԿ-ի կրթական ծրագրերից 13-ը՝ որոնք անդրադարձ են կատարում տարբեր տարիներին մասնակիցների ստեղծած աշխատանքներին:

  • Հանդիպում արվեստի հետ
    ԳԱԿ կրթական ծրագրերը 2009-2018. ամփոփում
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում