11 հկտ 2012 - 16 դկտ 2012

ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից

ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից

ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից

«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ «Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում առաջինն էր այս ծրագրի շրջանակներում: 

«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությունը կազմակերպվեց Երևանի պատմության թանգարանի հետ և ազդարարեց 2012 թ. Էրեբունի-Երևան տոնակատարությունների սկիզբը: Ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը և ապագայից հայացք ուղղորդում պատմական Երևանին:

Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 16-ը: «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահի մուտքն անվճար է:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում