18 մյս 2013 - 06 ապր 2014

Դեյլ Չիհուլի. Իկեբանա. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից

Դեյլ Չիհուլի. Իկեբանա. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից

Դեյլ Չիհուլի. Իկեբանա. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից

«Չիհուլին Ամերիկայի ստեղծագործ և ազդեցիկ արվեստագետներից է… նրա ստեղծագործություններն արժանի հանգրվան կգտնեն արվեստի պատմության մեջ»: 

Թոմաս Հովինգ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի նախկին տնօրեն
 
Դեյլ Չիհուլին (ծնվ. 1941) բնութագրվել է որպես «հայտնություն»` իր հաստատուն տեղը գրավելով արվեստի  պատմության մեջ: Իր ստեղծագործական գործունեության երեսունհինգ տարիների ընթացքում Դեյլ Չիհուլին նոր իմաստ է հաղորդել ապակու ներընկալմանը, ստեղծելով այնպիսի գործեր, որոնք այսօր համարժեք են արվեստի ավանդական ձևերին՝ նկարչությանը, քանդակին և ճարտարապետությանը: 

Իկեբանան ծաղկային ձևավորման ճապոնական արվեստ է, որն ունի պատմության խորքերը գնացող ավանդույթներ, հոգևոր և փիլիսոփայական հիմքեր: Դեյլ Չիհուլին, ոգեշնչվելով այս եզակի ճապոնական ծաղկահարդարման արվեստից, իր ծաղկային կոմպոզիցիաներն անվանել է «Իկեբանա»: Այն գրավել է նրան ոչ միայն իր բովանդակությամբ, այլև իր հնչողությամբ: «Իկեբանա» շարքը Չիհուլիի ստեղծագործական ինքնատիպ ձևերից է, որն ընդգրկում է առանձին ցողուններ և ծաղկային հորինվածքներ: Վերջիններս զուգորդվում են «Վենետիկյան» շարքի ծաղկամանների հետ, ինչպես նաև հանդես գալիս «Իկեբանա» ինստալացիաներում, որոնք ստեղծում են ծաղկազարդ ցանկապատի տպավորություն:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում