09 նմբ 2009 - 02 օգս 2010

Արշիլ Գորկի. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից

Arshile Gorky: Selections from the Private Collection of Gerard L. Cafesjian

Arshile Gorky: Selections from the Private Collection of Gerard L. Cafesjian

2009թ. նոյեմբերի 9-ին նորաբաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց  «Արշիլ Գորկի. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան մասնավոր հավաքածուից» ցուցադրությունը: Առաջին անգամ Հայաստանում ներկայացվել էին հայազգի ամերիկացի հռչակավոր նկարչի ստեղծագործությունները:

1920թ. 15 տարեկան հասակում Միացյալ Նահանգներ ժամանած հայ գաղթական Արշիլ Գորկին հետագայում հռչակվեց «աբստրակտ էքսպրեսիոնիզմի հերոս»: Ի տարբերություն իր ժամանակակիցների, Գորկին պահանջկոտ, հետևողական մոտեցում էր ցուցաբերում իր աշխատանքների ձևավորման վաղ փուլերին: Ցուցահանդեսում ներկայացված գծակարները և յուղաներկով արված էսքիզները բոլորն էլ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից, անզուգական ներընկալում են տալիս Գորկու մինչ այժմ  անտեսված ստեղծագործական մեթոդի մասին: Շեշտադրելով աշխատանքի զարգացման նախապատրաստական փուլերը` նա դիմակայում էր գաղափարների ենթագիտակցական հոսքին և ընդունել էր ավելի ավանդական և կանոնակարգված ստեղծագործական աշխատելաոճ: Մեծաքանակ ուրվանկարներում շարունակաբար վերանկարելով և վերադասավորելով իր տեսապատկերները Գորկին ստեղծում էր ներդաշնակ դիզայնով և համընդհանուր թեմատիկայով բարդ, մեծադիր կոմպոզիցիաներ, որոնք շարունակում են համարվել 20-րդ դարի կեսերի ամերիկյան արվեստի լավագույն նմուշներից:

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում