VR պարային ներկայացում ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում

  • Ամսաթիվ 24 հնս 2022

Այս տարի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով է Հայաստան ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբյեն Պրիովիլը (Գերմանիա), ով նման նախագիծ է իրականացրել բազմաթիվ երկրներում։ Հայաստանում Ֆաբյենը համագործակցում է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ փառատոնի օրերին հասանելի կլինի VR ներկայացումը («Սասունցի Դավիթ» սրահ, մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար):

Ներկայացման օրեր՝
Հունիսի 24, 25, 26
Հուլիսի 1, 2, 3

Ներկայացման ժամեր՝ 13:00 – 18:00

Վայրը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն, «Սասունցի Դավիթ» սրահ

Խորեոգրաֆ, բեմադրիչ՝ Ֆաբիան Պրիովիլ, Գերմանիա
Balmanukyan Dance Project, Հայաստան