Վենետիկի արվեստի բիենալեն և Հայաստանը

  • Ամսաթիվ 11 ապր 2026

Հոսք-ի նախաձեռնած դասախոսությունների շարքի հերթական հանդիպմանը արվեստաբան, համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը կխոսի Վենետիկի արվեստի բիենալեի և այդ հարթակին Հայաստանի մասնակցության մասին։

Վենետիկի արվեստի բիենալեն աշխարհի ամենահին ու ամենակարևոր մշակութային միջոցառումներից մեկն է՝ ներկայացնելու ժամանակակից արվեստի արդի զարգացումները։

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Վենետիկի բիենալեին արդեն շուրջ երեսուն տարի։ 2024 թվականին ազգային տաղավարի կազմակերպումը վստահվել էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնին՝ Արմեն Եսայանցի համադրությամբ։

Դասախոսության ընթացքում ներկայացվեց ոչ միայն Վենետիկի արվեստի բիենալեի պատմությունը, այլև հայկական կերպարվեստի առնչությունը դրան՝ նաև ազգային տաղավարից դուրս։

 

Դիտել միջոցառման լուսանկարները