ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ 2018

  • Ամսաթիվ 08 նմբ 2018

2018թ. նշվում է Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15-ամյակը և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյակը: ԻԿՕՄ Հայաստանը և Թանգարանների ասոցիացիան այս տարի նոյեմբերի 8-14-ը կազմակերպել է «Թանագարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագրով միջոցառումների շարք, որի շրջանակներում Նոյեմբերի 8-10-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայացավ ԻԿՕՄ-ի տարծաշրջանային դասընթաց «Թվային հաղորդակցությունը թանգարաններում և հանրության բարեկեցությունը» թեմայով:

 

Դիտել միջոցառման լուսանկարները

 

Նոյեմբերի 12-14-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մասնակցում է ICOM Հայաստանի կողմից կազմակերպված #MUSExpo2018 միջոցառմանը: Սիրով հրավիրում ենք բոլորին ՀԲԸՄ Հայաստանի ցուցահանդեսների սրահ` տեղեկատվություն ստանալու թանգարանի ցուցադրությունների, կրթական և այլ ծրագրերի, ինչպես նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնին անդամակցելու մասին:

 

Դիտել միջոցառման լուսանկարները