ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ Տարվա ամփոփում 2025

  • Ամսաթիվ 26 դկտ 2025

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա ամփոփիչ միջոցառումը։

Երեկոյի ընթացքում կներկայացնենք 2025թ․ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կարևոր իրադարձությունները և կանդրադառնանք Ջերարդ Լ. Գաֆէսճեանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

Տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակցել կարող են ՄԻԱՅՆ գրանցված անձիք, խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը հետևյալ հղումով՝ https://forms.gle/NWLgaxhAezEMTt8DA

Տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (+37410) 541932/34 հեռախոսահամարով:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը