Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում, մայիսի 17, 2025
- Ամսաթիվ 17 մյս 2025
2025 թվականին «Թանգարանային գիշեր» միջոցառումը կնշվի մայիսի 17-ին։ Այս տարի Թանգարանների միջազգային օրվա թեման է՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը այդ առթիվ պատրաստել է բազմաբովանդակ և հագեցած ծրագրեր։
Ստորև ներկայացնում ենք ծրագրերի ժամանակացույցը՝
11:00 Կրթական ծրագիր․ «Ժամանակի ճանապարհորդներ» (8+)
Նվիրված Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին
14:00 Կրթական ծրագիր․ «Արվեստ և երազներ» (16+)
Հիմնված Վալենտին Պոդպոմոգովի ցուցադրության վրա
10։00-00։00 Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը ներկայացնում է
«Ստվերից այն կողմ» վիդեո արտ նախագիծ
Արծիվ սրահ
16:00-19:00 Ցուցադրությունների շրջայց՝ համադրողի ուղեկցությամբ
«Զադիկ Զադիկյան. Վերադարձ»
«Վալենտին Պոդպոմոգով. Երազներ կյանքի ու մահվան մասին»
16:00 - հայերեն շրջայց
17:00 - անգլերեն շրջայց
18:00 - ռուսերեն շրջայց
21:00 Բացօթյա համերգ․ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագիծ
Երեք սուզորդների հարթակ (ամենավերին հարթակ)
Կրթական ծրագրերին և շրջայցին մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ։
(010) 54 19 32/34