Արշիլ Գորկի։ Անձայն զոհեր

  • Ամսաթիվ 21 ապր 2010

«Արշիլ Գորկի։ Անձայն զոհեր» խորագրով միջոցառումը տեղի ունեցավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թվականի ապրիլի 21-ին և 22-ին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին։

Միջոցառումը անցկացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, որտեղ ցուցադրված էին Արշիլ Գորկու գործերը՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից։

 

Միջոցառումը մեկնարկեց դասախոսությամբ, որը ներկայացրեց Շահեն Խաչատրյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արշիլ Գորկու թանգարանի տնօրենը։ Դասախոսությունը բացահայտում էր Գորկու ստեղծագործությունը ցեղասպանության համատեքստում և դրա խոր ազդեցությունը արվեստագետի կյանքի ու արվեստի վրա։ Ընթերցվեցին հատվածներ Գորկու նամակներից։ Բացի այդ, միջոցառման մասնակիցներին ներկայացվեց Կարեն Ադամյանի վավերագրական ֆիլմը ԳԱԿ-ի հատուկ միջոցառումների դահլիճում, որը հանդիսատեսին ներկայացնում էր Արշիլ Գորկու աշխարհը։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը