Մենահամերգ – Վարդան Խաչատրյան | "Քեզ hամար" / "Per Te"

  • Ամսաթիվ 12 ապր 2025

Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է․

Մենահամերգ – Վարդան Խաչատրյան | "Քեզ hամար" / "Per Te"

Ծրագրում կհնչեն classical crossover ոճի երգեր և հայտնի ֆիլմերի երաժշտություններ։
Classical crossover-ը համադրում է դասական երաժշտության տարրերը փոփի, ռոքի և ֆիլմային երաժշտության հետ՝ ստեղծելով լայն լսարանի համար մատչելի, հուզիչ ու մելոդիկ հնչողություն։ Այս ժանրի լավագույն ներկայացուցիչներն են Անդրեա Բոչելին, Ջոշ Գրոբանը, Իլ Դիվոն և այլք։ Համերգի ընթացքում կհնչեն Հանս Զիմմերի, Ջոշ Գրոբանի, Սելին Դիոնի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Հայկոյի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Փոփ-կամերային անսամբլ`
Դաշնամուր` Նվարդ Մարուխյան
Ջութակ` Նոնա Սարգսյան
Ջութակ` Սյուզի Ասատրյան
Ջութակ` Ջուլիա Ավետիսյան
Ալտ` Անի Բարխուդարյան
Ալտ` Նարե Թորոսյան
Թավջութակ` Մարիա Արիստակեսյան
Ֆլեյտա` Մերի Մանուկյան
Հարվածային գործիքներ` Սմբատ Կիրակոսյան
Բաս կիթար` Լևոն Աբրահամյան

Համերգը խոստանում է դառնալ անմոռանալի երաժշտական իրադարձություն՝ լի խորը հույզերով, բարձրակարգ կատարմամբ և ներդաշնակությամբ։