Լուսի Խանյան քառյակ․ ավանգարդ ֆոլկ նախագիծ

  • Ամսաթիվ 27 հնս 2026
  • Ժամ 20:00
  • Տոմսի արժեք 4,000 ֏
  • Կատարել ամրագրում +374 10 567262

«Երաժշտության Կասկադ» համերգաշարը ներկայացնում է.

Լուսի Խանյան քառյակ
Ավանգարդ ֆոլկ նախագիծ

Լուսի Խանյան - դաշնամուր, կոմպոզիտոր, գեղարվեստական ղեկավար
Աննա Հովհաննիսյան - բլուլ, շվի
Գոհար Ֆրանգյան - քանոն
Մանանա Ավետիսյան - հարվածային գործիքներ

Լուսի Խանյան քառյակն ավանգարդ ֆոլկ նախագիծ է, որը ստեղծվել է և ղեկավարվում է դաշնակահար և կոմպոզիտոր Լուսի Խանյանի կողմից 2017 թվականից։ Այս բացառիկ կանանց կազմը եզակի և հզոր ձայն է հայաստանյան երաժշտական կյանքում՝ միավորելով տաղանդավոր կին երաժիշտների, ովքեր իրենց յուրահատուկ արվեստով միաձուլում են հայկական ֆոլկը, ավանգարդը, ջազը և համաշխարհային երաժշտությունը։

Հեռախոսազանգով սեղան կարող են ամրագրել միայն ԳԱԿ անդամները։

Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և ստացեք 10% զեղչ համերգաշարերի համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար: