Լաուրա Ֆարե Ռոզադա. «Առասպել» դաշնամուրային երեկո
- Ամսաթիվ 18 հկտ 2025
Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է․
ԱՌԱՍՊԵԼ
Դաշնամուրային երեկո
Լաուրա Ֆարե Ռոզադա (Իսպանիա)
Ծրագրում՝ Կոմիտաս, Դ․ Նենով, Ալ․ Սպենդիարյան, Գ․ Չեբոտարյան, Կ․ Դեբյուսի, Օ․ Բեն-Ամոց, Տ․ Ամիրյան, Ա․ Բաբաջանյան, Ա․ Ստանչինսկի
«Առասպելը» (2025) Լաուրա Ֆարե Ռոզադայի երրորդ անհատական ալբոմն է, որը նվիրված է Հայաստանի երաժշտական ժառանգությանը: Ստեղծագործությունների ցանկը մշտական երկխոսություն է Բուլղարիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հեղինակների և հայ կոմպոզիտորների միջև: Ծրագրում ներառված են Կոմիտասի, Նենովի, Սպենդիարյանի, Չեբոտարյանի, Դեբյուսիի, Բեն-Ամոցի, Ամիրյանի, Բաբաջանյանի և Ստանչինսկու ստեղծագործությունները: