Կլաաս Վերպլանկի «Խնձորապուր» գրքի շնորհանդեսը

  • Ամսաթիվ 31 հկտ 2015

Գաֆէսճեան արվետի կենտրոնում հոկտեմբերի 31-ին ներկայացվեց բելգիացի նկարազարդող-հեղինակ Կլաաս Վերպլանկի «Խնձորապուր» հանրահայտ մանկական գրքի հայերեն տարբերակը: Այն պատմում է հոր եւ որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից: Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Վերպլանկը, ով պատասխանեց փոքրիկների հարցերին:

Միջոցառման վերջում բոլոր ներկաները վայելեցին անձամբ հեղինակի կողմից պատրաստված խնձորապուրը:

 

Դիտել միջոցառման լուսանկարները