«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ». Թվանշանային դարաշրջան
- Ամսաթիվ 18 ապր 2013
Ապրիլի 18-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է`
Թվանշանային դարաշրջան
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակների ինտերակտիվ ներկայացում:
Բանախոս՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի (ՏՏՀ) գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյան
Ծրագրում`
1. ԿՈՄԻՏԱՍ. կյանքը և գործը
Հայ մեծ կոմպոզիտորի կյանքը և գործերը ներկայացվում են իր նամակների, երաժշտության, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների հիշողությունների, առավել քան 450 լուսանկարների, 100 տեսահոլովակների, ինչպես նաև 550 երաժշտական ներկայացումների միջոցով:
2. Հայոց Մեծ Եղեռն 1915-1923
1915-1923թթ-ի Հայոց եղեռնը ներկայացվում է այս աննախադեպ մուլտիմեդիա սկավառակում առավել քան 500 լուսանկարների, փաստաթղթերի, ականատեսների վկայությունների և ինտերակտիվ ժամանակացույցի միջոցով: 1915-1923թթ-ի Հայոց եղեռն սկավառակը ճանաչվել է 2005թ-ի Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության Մեծ ժյուրիի կողմից էլեկտրոնային ուսուցման կատեգորիայում լավագույն 10 ապրանքատեսակներից մեկը, որն արժանացել է նաև հատուկ գնահատականի: Այս սկավառակը հանդիսանում է Համահայկական Մաշտոց 1600 էլեկտրոնային մրցույթի հաղթող էլեկտրոնային ուսուցման անվանակարգում: