ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը։

  • Ամսաթիվ 31 օգս 2024

Օգոստոսի 31-ին՝ ժամը 17։00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում տեղի կունենա Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը։

Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրությունը կոթողային մի նախագիծ է՝ հարուստ տարաշերտ պատմական, կոնցեպտուալ, վիզուալ և արվեստային նարատիվներով։ Այս «բազմահարկ» նախագծի հիմքերը գտնելու համար պետք է շուրջ երկու հարյուրամյակ հետ գնալ՝ Ֆրացիսկո Գոյայի ժամանակներ, Պաբլո Պիկասոյի հետ բարձրանալ 20-րդ դարի «աստիճաններով» և հայտնվել 21-րդ դարում՝ Սահակ Պողոսյանի «Խուլի Տանը»։

Միջոցառման շրջանակում կներկայացվի «Խուլի Տունը» նախագիծը, կկայանա պատկերագրքի շնորհանդեսը և քննարկում կծավալվի արվեստագետ Սահակ Պողոսյանի և ցուցադրության համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի մասնակցությամբ։
Մուտքն ազատ է։

 

Դիտել միջոցառման լուսանկարները