ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Սիլվա Կապուտիկյան. «Էջեր փակ գզրոցներից»
- Ամսաթիվ 26 սպտ 2019
Սեպտեմբերի 26-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին:
Բանախոսությամբ հանդես կգան Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը և տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, գրող-հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը:
«ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ. ԷՋԵՐ ՓԱԿ ԳԶՐՈՑՆԵՐԻՑ» խորագիրը կրող բանախոսության ընթացքում բանախոսները կանդրադառնան Կապուտիկյանի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին՝ հանդիսականին նորովի ներկայացնելով բանաստեղծուհու յուրահատուկ կերպարը: Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները և նրա մասին պատմող տեսանյութերից ընտրված դրվագները: Անդրադարձ կկատարվի նաև Կապուտիկյանի՝ Սփյուքում ծավալած գործունեությանը:
Միջոցառման շրջանակներում կցուցադրվի Հարություն Կալենցի «Սիլվա Կապուտիկյանի դիմանկարը»: