ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ` «Քոչար. մարտահրավեր Ժամանակին»

  • Ամսաթիվ 15 հկտ 2014

Հոկտեմբերի 15-ին, ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցավ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» միջոցառումը՝ համանուն ցուցադրության շրջանակներում՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետ
Երվանդ Քոչարի ծննդյան 115-ամյակին:

Ծրագրում`
«Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրության դիտում կենտրոնի 
«Արծիվ» սրահում - 18:30

• «Երվանդ Քոչար. 1899-1979», (մաս առաջին. 1899-1936), տեսաֆիլմի դիտում 
հատուկ միջոցառումների սրահում - 19:00

• «Քոչար. մարտահրավեր Ժամանակին». ներկայացնում է Աստղիկ Մարաբյանը

• «Առաջին մեղսագործություն» (նկարչություն տարածության մեջ, 1927) տեսաֆիլմի դիտում (մեկնաբանությունն ըստ՝ Ալեքսան Շահխաթունու) 

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը