ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Պերճ Զեյթունցյան – 75
- Ամսաթիվ 01 օգս 2013
Օգոստոսի 1-ին, ժ. 19:00 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է`
Պերճ Զեյթունցյան – 75
Միջոցառումը նվիրված է հայ անվանի գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75-ամյակին:
Ծրագրում`
• Պերճ Զեյթունցյանը ժամանակի հոլովույթում
Բանախոս` Լևոն Մութաֆյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ
• Թատերական ներկայացումների հետահայաց ցուցադրում՝ ըստ Պերճ Զեյթունցյանի երկերի
• Համերգային ծրագիր՝ Լիլիթ Պիպոյան
• Գրքի ստորագրություն. «Պերճ Զեյթունցյան. ապրենք տաս պատվիրաններով»
• Հյուրասիրություն (գործընկեր՝ «Արմենիա Վայն» ընկերություն)