ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Փարաջանով

  • Ամսաթիվ 13 դկտ 2014

Դեկտեմբերի 13-ին, ժ. 18:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց 2014 թվականի «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքի վերջին միջոցառումը ՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: Երեկոյի շրջանակներում հնչեց դասախոսություն և ցուցադրվեց Փարաջանովի վերջին ծավալուն հարցազրույցը:

Ծրագրում`

• «Փարաջանովի գեղարվեստական փորձը՝ որպես ազգային ֆենոմեն». բանախոս` գրող, մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյան

• «Փարաջանով. ռեքվիեմ» ֆիլմ-հարցազրույց, ռեժիսոր՝ Ռոն Հոլովեյ, 1994. ֆիլմը կներկայացնի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը