ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Կամո Նիգարյան

  • Ամսաթիվ 29 հկտ 2015

Հոկտեմբերի 29-ին, ժ. 18:30 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված հայ նոն-կոնֆորմիստ արվեստագետ Կամո Նիգարյանին, որն անց է կացվում կենտրոնի «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության շրջանակներում: Միջոցառման շրջանակներում կհնչի զեկույց արվեստագետի մասին, ինչպես նաև կներկայացվի ցուցադրության պատկերագիրքը:

Ծրագրում`

• Ցուցադրության դիտում կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում

• Զեկույց՝ «ԱՐՎԵՍՏԸ ՈՐՊԵՍ ԴԻԶԱՅՆ
               Կամո Նիգարյանի ստեղծագործական պրակտիկան 1970-80-ականներին՝ Խորհրդային արվեստի համատեքստում»
Բանախոս՝ ցուցադրության համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյան

• «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես


Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը