ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը

  • Ամսաթիվ 27 հնս 2013

Հունիսի 27-ին, ժ. 19:00 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է` 

Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը
Միջոցառումը նվիրված է հայ մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի արվեստին և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նորաբաց «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցադրությանը, որը ներկայացնում է գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ընտրանի «Կալենց» թանգարանից: 

Ծրագրում`
• Ցուցադրության դիտում կենտրոնի «Արծիվ» սրահում

• Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը
Բանախոս` ԳԱԿ հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող-օգնական, արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանց:

• Հյուրասիրություն
Միջոցառման գործընկերն է՝ «Արմենիա Վայն» ընկերությունը:  

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը