«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ». «Հայ երգ - հայ ռոմանս»՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի 75-ամյա հոբելյանին

  • Ամսաթիվ 25 սպտ 2014

Սեպտեմբերի 25-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է. «Հայ երգ - հայ ռոմանս» միջոցառումը՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյա հոբելյանին:

Ծրագրում`

• «Հայ երգ – հայ ռոմանս» թեմայով զրույց-քննարկում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի եւ երաժշտագետ Մհեր Նավոյանի մասնակցությամբ

• Համերգային ծրագիր. հայ միջնադարյան երգեր (հոգեւոր եւ աշխարհիկ), Կոմիտաս, Ռոմանոս Մելիքյան, Հարո Ստեփանյան, Տիգրան Մանսուրյան

Մենակատարներ՝ Աննա Մայիլյան եւ Անահիտ Պապյան
Դաշնամուր՝ Էլեն Կիրակոսյան եւ Մարգարիտ Սարգսյան

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը