ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Հայաստանը Վենետիկի Բիենալեում

  • Ամսաթիվ 07 հլս 2011

Հուլիսի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը նվիրված էր Վենետիկի 54-րդ բիենալեում Հայաստանի տաղավարին։ Երեկոն բացվեց ԳԱԿ-ի կրթական ծրագրերի համակարգող Մանե Մկրտչյանի ներածական խոսքով։ Այնուհետև Հայաստանի տաղավարի համադրողները՝ Նազարեթ Կարոյանը և Ռուբեն Արևշատյանը, ներկայացրին հայ արվեստագետներին՝ Մհեր Ազատյանին, Գրիգոր Խաչատրյանին և Աստղիկ Մելքոնյանին։

 

Համադրողները նախ ներկայացրին Վենետիկի բիենալեի պատմությունը և հատկապես 2011 թվականի հայկական տաղավարի առանձնահատկությունները։ Ներկաները ստացան մանրամասն տեղեկատվություններ Բիենալեի մասին և հնարավորություն ունեցան դիտելու ներկայացված ցուցադրությունների լուսանկարներն ու տեսանյութերը։ Միջոցառման ավարտին համադրողները, հանձնակատարը և արվեստագետները պատասխանեցին ներկաների հարցերին։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը