ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ․ «Հայաստանի ազգային տաղավարը 2024թ․-ի Վենետիկի արվեստի բիենալեում»

  • Ամսաթիվ 18 մյս 2024

Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում (60th International Art Exhibition – La Biennale di Venezia), որը մեկնարկել է 2024 թ․ ապրիլի 20-ին և տևելու է մինչև նոյեմբերի 24-ը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի (ծնվ․ 1964 թ․) «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագիծը։ Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ)։ Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառմանը ԳԱԿ Հատուկ միջոցառումների սրահում Հայաստանի ազգային տաղավարի համադրող Արմեն Եսայանցը ներկայացրեց «Արձագանք» նախագծի պատմությունը, տաղավարի համադրման մանրամասները։ Երեկոյին ներկա գտնվեց նաև արվեստագետ Նինա Խեմչյանը, ով կիսվեց իր տպավորություններով, և ներկայացրեց իր ստեղծագործության շերտերը, պատասխանեց հարցերի։

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութերը