ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Է՛ն ուրիշ Ֆրունզիկը

  • Ամսաթիվ 14 նմբ 2013

Նոյեմբերի 14-ին, ժ. 19:00 -ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է`

Է՛ն ուրիշ Ֆրունզիկը

Միջոցառումը նվիրված է հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանին, որի շրջանակներում կցուցադրվի ՀՀ ժուռնալիստների միության անդամներ Շուշանիկ Սահակյանի և Հովհաննես Պապիկյանի հեղինակած «Է՛ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական կինոնկարը:

Ծրագրում`
• Ֆիլմի ստեղծման պատմությունն ըստ հեղինակների
• «Է՛ն ուրիշ Ֆրունզիկը» կինոնկարի դիտում 
• Ելույթով հանդես կգան կինոօպերատոր պրոֆեսոր Լևոն Աթոյանցը, թատերագետ Լևոն Մութաֆյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյան-Մկրտչյանը
• Հյուրասիրություն (գործընկեր՝ «Արմենիա Վայն» ընկերություն)
 

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը