ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏՒ ՀԵՏ. Բենջամին Բրիտտեն-100
- Ամսաթիվ 13 փտր 2014
Փետրվարի 13-ին, ժ. 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է`
Բենջամին Բրիտտեն – 100
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Բրիտանական խորհրդի հետ համատեղ կազմակերպում է միջոցառում՝ նվիրված բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին:
Ծրագրում`
• Բենջամին Բրիտտենը Հայաստանում. կպատմի Կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը
• «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի մենակատարների համույթի կատարմամբ կհնչեն Բրիտտենի ստեղծագործություններից
• «A TIME THERE WAS…» ֆիլմի դիտում
Ռեժիսոր՝ Թոնի Պալմեր, 1973, (անգլերեն լեզվով, ռուսերեն ենթագրերով)