ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ. Արտո Չաքմաքչյան

  • Ամսաթիվ 10 հլս 2015

Հուլիսի 9-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացրեց հատուկ երեկո՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանին, որն անց էր կացվում կենտրոնի «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» նորաբաց ցուցադրության շրջանակներում:

Միջոցառումը մեկնարկեց ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում ցուցադրության դիտմամբ, որից հետո հատուկ միջոցառումների սրահում արվեստաբան Շուշան Վարդանյանը ներկայացրեց «Արտո Չաքմաքչյան. կյանքը և ստեղծագործությունը» թեմայով բանախոսություն: Երեկոն շարունակվեց «Զանգակներ» խմբի համերգային ծրագրով, իսկ միջոցառման ավարտին ներկայացվեց «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրության պատկերագիրքը:

 

Դիտել միջոցառման լուսանկարները և տեսանյութը